Թուրքիան ու Իրանը անօրինական են որակել քրդերի հանրաքվեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանի անկախացման հարցով անցկացված հանրաքվեին ի պատասխան ավելի խիստ քայլեր կձեռնարկվեն:

Էրդողանը կրկին անօրինական է որակել քրդերի հանրաքվեն ու նշել, որ այն ճանաչել է միայն Իսրայելը: Իրանը նույնպես անօրինական է համարում այդ հանրաքվեն:

Ռոհանին նշել է, որ իրենք ցանկանում են անվտանգություն ու կայունություն տեսնել Մերձավոր Արեւելքում: Էրդողանն ու Ռոհանին պայմանավորվել են նաեւ զարգացնել երկկողմ տնտեսական կապերը: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` Թուրքիան ավելի շատ գազ կներմուծի Իրանից:

Source: Yerkir Media
Link: Թուրքիան ու Իրանը անօրինական են որակել քրդերի հանրաքվեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image