«Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին դանակահարողները փախուստի մեջ են. 1-in.am

«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շատբի պետ Արամ Ասատրյանին դանակահարած ՀՀԿ շտաբի աշխատակիցները դիմել են փախուստի: Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը այցելել է դանակահարողներից մեկի տուն, ում հայրը՝ Բաղդասարյան Ալբերտը ԶՈւ սպա է, համոզել է վերջինիս, որ ասի որդու տեղը, հայրը հրաժարվել է՝ ասելով, թե ինքն էլ չգիտի:

Ընդգծենք, որ Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ից առաջադրվել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ում վրա էլ ՀՀԿ-ն հիմնական խաղադրույքն է արել: Մարզի Հանրապետական շտաբի պետն էլ անձամբ Սարգիս Սահակյանն է։

Source: Yerkir Media
Link: «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին դանակահարողները փախուստի մեջ են. 1-in.am

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image