Կալիֆորնիայի հրդեհները որակվել են որպես «դժոխքի ճամփա»

Համացանցում նոր տեսանյութեր են հայտնվել Կալիֆորնիայում մոլեգնող հրդեհների վայրից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կլիմայի փոփոխությունը ոչ թե կարող Է դժոխք ստեղծել երկրի վրա, այլ դա արդեն իսկ տեղի է ունենում»,- գրել է օգտատերերից մեկը՝ մեկնաբանելով տարերային աղետը: Կալիֆորնական բլուրների երկայնքով ձգվող ճանապարհը համարում են «մահվան ճանապարհ» կամ «դժոխքի ճամփա»:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Լոս Անջելեսում եւ Վենտուրայում ավելի քան 180 հազար մարդու հորդորել են հեռանալ իրենց տներից: 3 հրշեջներ են տուժել կրակը մարելիս: Հրդեհների մակերեսը, որը դեկտեմբերի 5-ին կազմում էր 180 քառակուսի կմ, 1 օր անց հասել է 259 քառ. կիլոմետրի: Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Վենտուրայի օկրուգում:

Կրակի դեմ պայքարին մասնակցում են շուրջ հազար հրշեջներ, կիրառվում Է հատուկ տեխնիկա, ներառյալ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Անվտանգության նկատառումներով Վենտուրայի օկրուգում եւ հարեւան շրջաններում փակվել են դպրոցները եւ ուսումնական մյուս հաստատությունները: Հրդեհի առաջին օջախը հայտնվել Է դետեմբերի 4-ի երեկոյան: Այդ օրվանից հրդեհները տարածվում են խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Վենտուրա քաղաքի ուղղությամբ:

Source: Yerkir Media
Link: Կալիֆորնիայի հրդեհները որակվել են որպես «դժոխքի ճամփա»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image