Հաղթանակ թաղամասում 3 օր է՝ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Հաղթանակ թաղամասում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին  տեղեկանում ենք ԱԻՆ-ից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «911» ծառայություն հուլիսի 13-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում հրդեհ է բռնկվել. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայրում է գտնվում փ/ծ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Source: Yerkir Media
Link: Հաղթանակ թաղամասում 3 օր է՝ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image