Հայաստանի ԱԺ ընտրություններում ավարտվել է էլեկտրոնային քվեարկությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում մարտի 26-ին ժամը 20:00-ին ավարտվել է էլեկտրոնային քվեարկությունը: Էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել էր մարտի 24-ին` Երևանի ժամանակով 08:00-ին:

Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ 877 մարդ: Դրանք ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամներն են, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ու ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամները:

Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը լիազոր մարմին պետք է ներկայացվի մինչև մարտի 27-ը` ժամը 12:00-ն:

Քվեարկության արդյունքները հայտնի կլինեն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո:

Source: Yerkir Media
Link: Հայաստանի ԱԺ ընտրություններում ավարտվել է էլեկտրոնային քվեարկությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image