Հոգեհանգստի արարողություն՝ Հովհաննես Քաջազնունու, Համո Օհանջանյանի եւ նրա տոհմի հիշատակին

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախաձեռնությամբ Երեւանի կենտրոնական գերեզմանատանը կատարվել է հոգեհանգստի արարողություն՝ Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու՝ Հովհաննես Տեր Հովհաննիսյանի, Առաջին հանրապետության 3-րդ վարչապետ Համո Օհանջանյանի եւ նրա տոհմի հիշատակին:

Հովհաննես Քաջազնունու ծոռնուհի Քսենյա Օռլովան ՀՅԴ պատմության թանգարանին է նվիրել Հովհաննես Քաջազնունու եւ նրա ընտանիքի անձնական իրերից՝ հագուստ, ձեռագործ անձեռոցիկ եւ այլ իրեր: Մինչ այդ ընդամենը երկու լուսանկարներ էին:

«Շնորհակալ եմ, որ նախաձեռնեցիք այս այցելությունը Հովհաննես Քաջազնունու շիրիմին: Ես երկար ժամանակ չեմ եղել Հայաստանում, եւ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց լինել այստեղ: Երախտապարտ եմ, բոլոր նրանց, ովքեր հիշում եմ Հովհաննես Քաջազնունուն, հարգում նրա եւ նրա ընտանիքի հիշատակը, ովքեր ապրել են հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի: Հույս ունեմ, որ Հովհաննես Քաջազնունու հիշատակը միշտ վառ կմնա»,- նշել է Օռլովան:

Source: Yerkir Media
Link: Հոգեհանգստի արարողություն՝ Հովհաննես Քաջազնունու, Համո Օհանջանյանի եւ նրա տոհմի հիշատակին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image