Հրդեհներ. ինչպիսի վիճակ է Խոսրովի անտառում եւ Վայոց ձորում

Խոսրովի անտառ-Օգոստոսի 13-ին, ժամը 07:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 77 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ:

ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին (հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար)՝ իրականացնելով 6 թռիչք:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ս. Քոչարյանը:

Վայոց ձորի մարզ, գյուղ Արտավան-Ժամը 08:00-ի դրությամբ դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը (5 հրշեջ-փրկարար), Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջմանը մասնակցում են թվով 49 փրկարար:

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ․Տոնոյանը:

Source: Yerkir Media
Link: Հրդեհներ. ինչպիսի վիճակ է Խոսրովի անտառում եւ Վայոց ձորում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image