Մի շարք կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

Փորձագիտական հանձնաժողովի միաձայն որոշմամբ  Հայաստանի մի քանի կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

«Փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց և հետևյալ կառույցներն ստացան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը (իր նախնական տեսքով), «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով), Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» մետրոյի կայարանը, «Գաֆեսճյան» ժամանակակից արվեստի կենտրոնը («Կասկադ»)»,-նշել է Տիգրան Գալստյանը:

 

Source: Yerkir Media
Link: Մի շարք կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image