Նախագահին զեկուցվել են ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի հիմնական ուղղությունները

Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 12-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։

Զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները:

Նախագահին ներկայացվել է նաև, որ հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկած յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումները շարունակվել են օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։

Հանրապետության նախագահը կարևորել է ներկայացված ծրագրի նախագծի առարկայական քննարկումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքներից է կախված լինելու զինված ուժերի կառավարման արդյունավետությունը, պատրաստականության ու մարտունակության աստիճանի բարձրացումը, որը հնարավորություն կտա, ունենալով ժամանակակից զինված ուժեր, անձեռնմխելի պահել պետության սահմանները:

Source: Yerkir Media
Link: Նախագահին զեկուցվել են ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի հիմնական ուղղությունները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image