Նախագծով առաջարկվում է աշխատող մայրերին այլեւս չվճարել 18 հազար դրամը

Ազգային ժողովը քննարկում է «Զբաղվածության մասին» օրինագիծը: Այն ներկայացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը: Արտեմ Ասատրյանի խոսքով՝ դրանով փորձում են լուծել ժողովրդագրության հետ կապված խնդիրներ:

Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նախագծով առաջարկվում է աշխատող մայրերին այլեւս չվճարել 18 հազար դրամը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Դրա փոխարեն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը:

Այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը: Այսինքն, եթե դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնացած գումարը վճարվում է ծնողի կողմից։

Source: Yerkir Media
Link: Նախագծով առաջարկվում է աշխատող մայրերին այլեւս չվճարել 18 հազար դրամը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image