Նիկոլ Փաշինյանը երեկոյան հայտարարություն կանի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ի երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը:

«Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը: Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սպասվում է, որ այսօր ՀՀ վարչապետը կհայտարարի հրաժարական տալու մասին, ինչը արդյունքում կբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանը երեկոյան հայտարարություն կանի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image