Ուգանդայում սողանքի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ուգանդայի արեւելյան շրջանում առնվազն 40 մարդ Է զոհվել սողանքների հետեւանքով:

Արեւելյան մարզի Բուդուդա օկրուգի բնակիչները հայտնել են, որ սողանքներն առաջացել են հոկտեմբերի 11-ին սկսված տեղատարափներից: Տարերքի զոհերի թիվը կարող Է զգալիորեն աճել, քանի որ, ըստ չհաստատված տվյալների, մարզի դժվարամատչելի շրջաններում հարյուրավոր մարդիկ են անհետ կորել:

Երկրի նախագահ Յովերի Մուսեվենին հայտարարել Է, որ փրկարարների խմբեր են ուղարկվել տուժած շրջան։

Source: Yerkir Media
Link: Ուգանդայում սողանքի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image