ՏԻՄ ընտրություններ. 14 ձայնով գյուղապետ է ընտրվել

Հունիսի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքներով Բայանդուրում գրանցված 538 ընտրողից մասնակցել են 220-ը: Միակ թեկնածուի՝ համայնքի նախկին ղեկավար Դավիդ Դավդյանի օգտին (ՀՀԿ), գրանցվել է 214 կողմ, 6 դեմ քվե:

Հովտում գրանցված 399 ընտրողից իրենց պարտքը կատարել է 265 ընտրող, նախկին գյուղապետի՝ Ավետիք Սերոբյանի օգտին գրանցվել է 151 կողմ քվե, իսկ անկուսակցական Արարատ Սահակյանի օգտին՝ 114:

Կարմրաքարում 42 ընտրողից ընտրությանը մասնակցել է 15 ընտրող: Թեկնածու Արթուր Մաթևոսյանի (ՀՀԿ) օգտին գրանցվել է 14 կողմ քվե, 1 քվե ճանաչվել է անվավեր: Արթուր Մաթևոսյանը ևս նախկինում ղեկավարել է համայնքը:

Նոր Հաճնի գործող քաղաքապետ, հանրապետական Գագիկ Մաթևոսյանը հաղթել է՝ ստանալով 3073 քվե: Նրա մրցակից, Նոր Հաճնի նախկին քաղաքապետ, «Ուզբո» մականունով Արմեն Քեշիշյանն ստացել է 1319 քվե:

Հիշեցնենք, որ  հունիսի 18-ին հանրապետության մի շարք համայնքներում անցկացվել են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ. Կոտայքի մարզի Նոր Հաճնում՝ քաղաքապետի,  Կոտայքի մարզի Պռոշյան, Արմավիրի մարզի Տարոնիկ,   Արագածոտնի մարզի Մեծաձորում, Արարատի մարզի Սուրենավանում, Շիրակի մարզի Հովիտ, Բայանդուր, Կարմրաքար,  Արագածոտնի՝ Սաղմոսավան համայնքներում՝ գյուղապետի, իսկ  Գեղարքունիքի Ազատ համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Source: Yerkir Media
Link: ՏԻՄ ընտրություններ. 14 ձայնով գյուղապետ է ընտրվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image