ՕԵԿ-ն ու «Հայկական վերածնունդ»-ը կմիավորվեն

 «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում կայացրել է «Օրինաց երկիր» կուսակցությանը միավորվելու որոշում։  Այս մասին տեղեկացնում են «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «ՀՎԿ արտահերթ համագումարը որոշել է բավարարել դիմած և նախկինում լուծարված կուսակցությունների դիմումը, եթե այն նախատեսված է ՀՀ գործող օրենսդրությամբ` հնարավորություն տալով միաձուլման միջոցով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած քաղաքական ուժերին` առանձնացման միջոցով վերակազմակերպվել: Նշված գործընթացն ավարտելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է միավորվել «Օրինաց երկիր»  կուսակցությանը»:

Source: Yerkir Media
Link: ՕԵԿ-ն ու «Հայկական վերածնունդ»-ը կմիավորվեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image