«1 Բիս» բարդության հրդեհ՝ «Արմենտել»-ի սպասարկման գրասենյակում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 16-ին, ժամը 23:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքում՝ «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ 1-ին հարկում՝ գնումների և մոնիթորիգի բաժնի գրասենյակի նախասրահում (մոտ 65 քմ տարածք), այրվել է կախովի առաստաղ՝ 3 քմ, ջերմահարվել՝ 63 քմ, այրվել է՝ 1 օդորակիչ, 1 պատուհան, 10 տուփ թուղթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին, մարվել ՝ 23:31-ին:

Հրդեհի վայրում է գտնվել ոստիկանության Պետական պահպանության վարչության ավագ հրաձիգը, ով ծխահարումով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Source: Yerkir Media
Link: «1 Բիս» բարդության հրդեհ՝ «Արմենտել»-ի սպասարկման գրասենյակում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image