2017-ին բյուջեից ավելի քան 1 մլրդ դրամով կփոխհատուցվի խորհրդային «Խնայբանկի» ավանդները: Որոշումը ներառված է երկրի գլխավոր ֆինանասական փաստաթղթի՝ 2017թ. բյուջեի նախագծում: Նախորդ տարվա հատկացումը եւս այսքան էր:
Ավանդները Հայաստանում փոխհատուցում են միայն անապահով քաղաքացիներին՝ վերահաշվարկի հատուկ սանդղակով` 50-250 հազար դրամ: 2017-ի հերթագրված ավանդատուների ցուցակում ներառված են մինչեւ 1931 թ. ծնված քաղաքացիները:
Source: Yerkir Media
Link: 2017-ին բյուջեից ավելի քան 1 մլրդ դրամով կփոխհատուցվի խորհրդային «Խնայբանկի» ավանդները