armfootball.com- Հայաստանի հավաքականը կրեց սեփական հարկի տակ իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը:
Մեր ընտրանին ԱԱ-2018-ի ընտրական փուլում «Հանրապետական» մարզադաշտում 0-5 հաշվով պարտվեց Ռումինիայի հավաքականին:
Արդեն երրորդ րոպեին մեր թիմը մնաց 10 ֆուտբոլիստներով, իսկ Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին 11 մերանոց նշանակվեց: Գոռ Մալաքյանը դատարկ դարպասից գնդակը ձեռքով հեռացրեց: 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Բոգդան Ստանկուն: Հաջորդ 9 րոպեների ընթացքում հյուրերը ևս երկու գնդակ ուղարկեցին Հայաստանի հավաքականի դարպասը: Խաղի մնացած ժամանակում էլ ռումինները ավելացրին իրենց առավելությունը:
Խաղն ավարտվեց 5-0 հաշվով՝ օգուտ ռումինների:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը երու խաղից հետո ոչ մի միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Source: Yerkir Media
Link: Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց