Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամակավոր ցուցադրությունների սրահում 2 մասից կազմված ցուցադրություն է կազմակերպվել: Մեկում ներկայացված են 1930-40-ականների փարիզյան իրականությունը, ֆրանսահայ համայնքի, Փարիզի ազատագրման եզակի դրվագները, որոնք վավերագրել է ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճոլոլյանը:
Ցուցադրության երկրորդ մասում էլ ներկայացված են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական նավատորմի կողմից տարհանելու բացառիկ լուսանկարներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Source: Yerkir Media
Link: Բացառիկ ցուցադրություն՝ Ցեղասպանության թանգարանում