Կործանվել է ԵՄ ներկայացուցիչներին տեղափոխող օդանավը
October 24, 2016
Մալթայից թռիչք իրականացրած թեթեւ մարդատար օդանավը, որը տեղափոխում էր Եվրամիության ներկայացուցիչներին, կործանվել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:Այս մասին տեղեկացնում է Reutersը:
Դեպի Լիբիա ուղևորվող օդանավի կործանումն ամենաողբերգական պատահարն է Մալթայի օդանավերի պատմության ընթացքում: Ներկայում փրկարարները փորձում են գտնել փրկվածների:
Ինքնաթիռը կարող էր փոխադրել շուրջ 10 անձի: Զոհերի քաղաքացիության մասին որեւէ տեղեկություն չկա: