armsport.am— Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի հաղթող պետք է դառնա կատալոնական «Բարսելոնան»: Նման հետևություն են արել ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները` հիմնվելով այն հետազոտության վրա, որը հաշվի է առել վերջին տարիների վիճակագրական տվյալները,- տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Շեշտը դրվում է նրա վրա, որ «կապտանռնագույնների» հիմնական մրցակիցները խմբից դուրս են եկել երկրորդ տեղով: Վերջին 11 տարիներին միայն մեկ անգամ է մրցաշարում հաղթել թիմ, որն առաջին տեղը չի զբաղեցրել խմբում: 2010 թվականին դա հաջողվել է անել Միլանի «Ինտերին»:
Բացի այդ, վերջին 19 տարիներին միայն մեկ անգամ է ՉԼ-ում հաղթել թիմ, որի համար այդ տիտղոսն առաջինն էր: 2012-ին դա արել է Լոնդոնի «Չելսին»:
Փորձագետները նշում են, որ մրցաշարում մնացած և մինչև այդ տիտղոս ունեցող բոլոր թիմերի մեջ «Բարսելոնան» գլխավոր ֆավորիտն է:
Source: Yerkir Media
Link: ՈւԵՖԱ-ի կանխատեսումը. չեմպիոնների լիգան կհաղթի «Բարսելոնան»