Ադրբեջանը դժգոհ է․ Ղրղզստանը չի ստորագրել հակահայկակն փաստաթղթի տակ

Ղրղզստանն Իսլամաբադում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի ժամանակ հրաժարվել է միանալ եզրափակիչ հայտարարությանը, որում հակահայկական ձեւակերպումներ են եղել: Փաստաթղթում ընդգծվում է, թե իբր Արցախը Հայաստանի կողմից օկուպացված տարածք է, եւ թե կազմակերպության անդամ երկրների տարածքներում առկա չկարգավորված հակամարտությունները, մասնավորապես, հայ-ադրբեջանական հիմնախնդիրը, խոչընդոտում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ավելի լայն ձեւաչափով համագործակցության հաստատմանը:

Այս փաստը խիստ դժգոհություն է առաջացրել պաշտոնական Բաքվում: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւն անհասկանալի է որակել Ղրղզստանի նման պահվածքը:

«Տվյալ հարցում Ղրղզստանի դիրքորոշումը լիովին պարզ չէ: Լուրջ հարց է առաջանում, թե ում ջրաղացին է այդ երկիրը ջուր լցնում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանը դժգոհ է․ Ղրղզստանը չի ստորագրել հակահայկակն փաստաթղթի տակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image