ԱԺ նախագահն ու քաղաքապետը շրջանավարտներին բարի երթ են մաղթել

May 26, 2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնական տարվա ավարտի եւ ձեր կյանքի նոր ու կարեւոր շրջափուլի մեկնարկի առթիվ:

Այժմ ձեզանից պահանջվելու է ավելի հետեւողականորեն համադրել հնարավորությունները, ունակությունները եւ կարողությունները, մտքի ու մարմնի ջանքերը, ավելի ուշադիր ականջալուր լինել թե՛ խորհուրդներին եւ թե՛ ներքին ձայնին, սառնասրտությամբ եւ զգացմունքներով առաջնորդվելով, միեւնույն ժամանակ, երբեք չդավաճանել խղճի ձայնին:

Վստահ եմ, որ ձեր իսկ ջանքերի եւ աշխատանքի շնորհիվ նպատակները լինելու են հասանելի, երազանքները` իրագործելի, իսկ հաջողությունները` անխուսափելի:

Մաղթում եմ ձեզ, սիրելի շրջանավարտներ, առողջություն, լավատեսություն, բարեկեցություն եւ հաջողություն»:

Շրջանավարտներին շնորհավորել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Սիրելի՛ շրջանավարտներ,

ի սրտե շնորհավորում եմ դպրոցական՝ ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկն ավարտելու առթիվ: Այստեղ դուք ձեռք բերեցիք ամենակարևորը՝ գիտելիքի անհրաժեշտ պաշար ու հանրությանը պիտանի լինելու մղումը, որոնք ձեզ ուղղորդելու են ողջ կյանքի ընթացքում:

Սիրելի՛ բարեկամներ,

որպես Երևանի քաղաքապետ, լիահույս եմ, որ ձեր շնորհիվ Երևանի կենսագրության մեջ ապագայում կգրվեն փառահեղ էջեր: Մաղթում եմ ձեզ բարի երթ դեպի մեծ կյանք՝ համոզմունքով, որ կիրականացնեք նվիրական ձեր բոլոր երազանքները՝ ի շահ մեր երկրի ու ի բարօրություն քաղաքամայր Երևանի»:

Source: Yerkir Media
Link: ԱԺ նախագահն ու քաղաքապետը շրջանավարտներին բարի երթ են մաղթել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image