ԱՄՆ-ի ներքին գործերի նոր նախարարը աշխատանքի է ժամանել կովբոյի կոստյումով՝ ձի հեծած

ԱՄՆ-ի ներքին գործերի նոր նախարար Ռայան Զինկեն առաջին օրն աշխատանքի է ժամանել կովբոյի կոստյումով՝ ձի հեծած: Համապատասխան լուսանկարները նա հրապարակել Է Twitter-ում:

«Ինձ համար պատիվ է կանգնել ԱՄՆ-ի Ազգային բնայգիների ծառայության սպաների կողքին: Այդ պրոֆեսիոնալները պատրաստ են իրենց կյանքը տալ մեզ համար… Երախտապարտ եմ ՆԳՆ-ում ջերմ ընդունելության համար»,- մեկնաբանել Է նախարարը լուսանկարները:

Ինչպես նշել Է The Hill-ը, իր արարքով Զինկեն փորձել է ցուցադրել հավատարմությունը բնության, մասնավորապես, ազգային բնայգիների պաշտպանությանը:

ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության նոր ղեկավարը հայտնի է որպես որսի, ձկնորսության եւ զբոսաշրջության սիրահար: Նախքան ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը, Զինկեն եղել Է Մոնտանայից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Ավելի վաղ նա այդ նույն նահանգը ներկայացնում Էր Սենատում, իսկ մինչեւ քաղաքական կարիերան սկսելն ավելի քան 20 տարի ծառայել է ծովային հետեւակում:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ի ներքին գործերի նոր նախարարը աշխատանքի է ժամանել կովբոյի կոստյումով՝ ձի հեծած

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image