ԱՄՆ-ում բեռնատարը հարվածել է արջին. 3 մարդ է զոհվել

Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգում մայրուղու վրա բեռնատարը հարվածել է արջին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, միջադեպի հետևանքով 3 մարդ մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել: Նշվում է, որ նախնական տվյալներով՝ նրանք բոլորը ազգականներ են եղել: Արջը հարվածից ստացված  վնասվածքներից սատկել է:

Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները: Մահացածներից 2-ը 7 և 15 տարեկան երեխաներ են:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ում բեռնատարը հարվածել է արջին. 3 մարդ է զոհվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image