Թուրքիայի արդարադատության նախարարը չի բացառել, որ Գյուլենը հեռացել է Միացյալ Նահանգներ

Թուրքիայի իշխանությունները տեղեկություն ունեն, որ Գյուլենը կարող էր ուղեւորվել Ավստրալիա, Մեքսիկա, Կանադա, Հարավային Աֆրիկա կամ Եգիպտոս: Պաշտոնական Անկարան ավելի վաղ Գյուլենին արտահանձնելու պաշտոնական հայտ ներկայացրել էր Վաշինգտոնին: Գյուլենն էլ հայտարարել էր, թե չի մտահոգվում այդ փաստով:
Հիշեցնենք, որ Էրդողանի երբեմնի դաշնակցին մեղադրում են հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image