«Հալեպում կատարվողը պատերազմական հանցագործություն Է»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան Բեռլինում բանակցություններ են վարել Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ, որոնք Մերկելը բնութագրել Է «կարծիքների հստակ ու կոշտ փոխանակում»:

Նշվում Է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Հալեպի շուրջ ստեղծված իրադրությանը:

«Այն, ինչ այժմ տեղի Է ունենում Հալեպում, իսկական պատերազմական հանցագործություն Է»,- հայտարարել Է Օլանդը:

Իր հերթին Մերկելը նշել Է, որ Պուտինի հետ բանակցությունները կոշտ Էին ու դժվարին: Նա հավելել Է, որ խաղաղ բնակիչներից ահաբեկիչներին զատելու համար հարկավոր Է դադարեցնել ռմբակոծություները Սիրիայում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր առանձնակի պատասխանատվություն Է կրում Սիրիայում:

«Նա պետք Է որոշում ընդունի այն մասին, թե այնտեղ ապահովվելու Է արդյոք հումանիտար օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, կարելի Է արդյոք քաղաքական գործընթաց սկսել»,- ասել Է Մերկելը:

Արծարծվել Է նաեւ հումանինտար դադարի հարցը, որը Ռուսաստանը եւ Սիրիան Հալեպում հաստատում են հոկտեմբերի 20-ին: Այդ կապակցությամբ Օլանդն ընդգծել Է, որ այն պետք Է տեւական լինի:

«Անհրաժեշտ Է հատկացնել մի քանի օր, որպեսզի ապահովվի հումանիտար օգնության տեղափոխումը»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Source: Yerkir Media
Link: «Հալեպում կատարվողը պատերազմական հանցագործություն Է»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image