Հակառակորդն արեւելյան ուղղությամբ կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ»

Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

Հաղորդվում է, որ արևելյան ուղղությամբ կիրառվել են նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (49 կրակոց):

Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից և ընդգծում, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


Source: Yerkir Media
Link: Հակառակորդն արեւելյան ուղղությամբ կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image