Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորել է Թրամփին երդմնակալության առթիվ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության առթիվ և կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

«Հայկական ժառանգությամբ ԱՄՆ քաղաքացիների և ողջ ԱՄՆ տարածքից Հայաստանի բարեկամների անունից ցանկանում ենք աշխատել նախագահ Թրամփի հետ մեր երկրի համաշխարհային առաջնորդության համար այս առանցքային պահին` նոր գաղափարներ և էներգիա բերելու համար հայկական հարցերում ԱՄՆ քաղաքականության մեջ: Պետք է ամրապնդենք հայ-ամերիկյան հարաբերությունները և կրկին հզորացնենք բարեկամությունը, որը շարունակաբար կապել է մեր երկու ժողովուրդներին»,-  ասված է Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:

Առաջարկված համագործակցության հիմնական ուղղություններն են Հայոց ցեղասպանության հիշատակում, Կովկասում երկարատև խաղաղության հաստատում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) անկախության ճանաչման և աջակցման միջոցով, հայ-ամերիկյան տնտեսական, ռազմական և քաղաքական գործակցության զարգացում:

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին Վաշինգտոնում:


Source: Yerkir Media
Link: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորել է Թրամփին երդմնակալության առթիվ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image