Հրանտ Դինքի գործով լրագրող է ձերբակալվել

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում ձերբակալվել է լրագրող Էրջան Գյունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Գյունն ավելի վաղ ձերբակալվել էր Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո` գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով: Ավելի ուշ, սակայն, նա ազատ էր արձակվել երկրի տարածքը չլքելու պայմանով:

Գյունի ձերբակալությամբ Դինքի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 27-ի:


Source: Yerkir Media
Link: Հրանտ Դինքի գործով լրագրող է ձերբակալվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image