Տավուշի հատվածում այս գիշերը կրկին կրակոցներ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

September 17, 2018

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակոցները համեմատաբար քիչ են եղել, մեր կողմից պատասխանը եղել է մասամբ: Ներկայում իրավիճակը հանգիստ է, կորուստներ չունենք»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջին օրերին Ադրբեջանը կրակ է բացել Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: Սեպտեմբերի 15-ին էլ Ադրբեջանը հրաձգային զենքերով կրակ է բացել Արենի գյուղի ուղղությամբ:

Source: Yerkir Media
Link: Տավուշի հատվածում այս գիշերը կրկին կրակոցներ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image