Քաղաքացին ընկել է ՀԷԿ-ի ջրատար խողովակի մեջ ու մահացել

June 10, 2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին, ժամը 16:12-ին տեղեկություն է ստացվել, թե Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում քաղաքացին ընկել է ՀԷԿ-ի ջրատար խողովակի մեջ (1200 մմ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Այրքի ՀԷԿ-ի ջրատար խողովակից (600 մմ տրամագծով) դուրս են բերել 1973 թ. ծնված Կ. Ա.-ի դին։

Source: Yerkir Media
Link: Քաղաքացին ընկել է ՀԷԿ-ի ջրատար խողովակի մեջ ու մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image