Microsoft-ը կվճարի Google-ից հրաժարվելու համար

June 4, 2017

Microsoft ընկերությունը կվարձատրի օգտատերերին՝ Bing որոնման համակարգն օգտագործելու համար: Այս մասին հայտնել Է The Independent-ը:

Հրատարակությունը նշում է, որ ընկերությունն այդ քայլին է դիմել՝ փորձելով Google-ի օգտատերերին գրավել իր կողմը: Առայժմ ծրագիրն աշխատում է Մեծ Բրիտանիայի բնակիչների համար:

Հավելավճարներ ստանալու համար օգտատերը պետք է մտնի Bing ծրագիր՝ Microsoft հաշվառման գրանցման միջոցով: Յուրաքանչյուր որոնողական հարցի համար օգտատերը կստանա  բալեր, որոնք նա կկարողանա մթերքներով փոխանակել ընկերության խանութներում, այդ թվում՝ Windows-ում եւ Xbox-ում։

Source: Yerkir Media
Link: Microsoft-ը կվճարի Google-ից հրաժարվելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image