Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

May 1, 2017

Ապրիլի 30-ին և լույս մայիսի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 420 կրակոց: Սահմանի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image