Ադրբեջանական կոնգրեսի լուծարումը քաղաքականության հետ կապված չէ. ՌԴ ԱԳՆ

May 21, 2017

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի (ՀԱԿ) լուծարման մասին որոշումը որևէ կերպ կապված չէ քաղաքականության հետ և չպետք է անդրադառնա Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների զարգացման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան։

«Դա չպետք է  հանգեցնի երկու պետությունների միջև հարաբերությունների վատացման»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։

«Հարցերը իրավական հարթությունից են, և պետք է այդպես էլ քննարկվեն,- պարզաբանել է Նեբենզյան։ -Որոշումը կապված է ոչ թե ինչ-որ մեկի քաղաքական կամքի հետ, դա մեևր իրավապահ մարմինների որոշումն է՝  կապված այդ կազմակերպության գրանցման ընթացակարգի խախտման հետ»։

«Ես բացարձակապես վստահ եմ, որ այս պատմությունը չի ազդի Ադրբեջանի հետ մեր երկկողմ հարաբերությունների վրա»,- ընդծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը։

Հիշեցնենք, որ ՌԴ գերագույն դատարանը մայիսի 15-ին բավարարել էր ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարման մասին՝ դրա կանոնադրությունը ՌԴ օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով։

 

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանական կոնգրեսի լուծարումը քաղաքականության հետ կապված չէ. ՌԴ ԱԳՆ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image