Ադրբեջանը հրաժարվել է էժան գնով նավթ վաճառել Բելառուսին
February 21, 2017
Մեր արեւելյան հարեւանն՝ Ադրբեջանը, հրաժարվել է էժան գնով նավթ վաճառել Բելառուսին: Ադրբեջանի նավթային հետազոտական ընկերության ղեկավար Իլհամ Շաբանի խոսքով՝ Բելառուսը բավական էժան է գնահատել իրենց նավթը: Ելնելով սրանից՝ ադրբեջանական կողմը ստիպված է եղել մերժել հետագա համագործակցությունը:
Բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, իրենք պատրաստվում էին ադրբեջանական սեւ ոսկու մեկ բարելը գնել 30 դոլարով: Այն գնով, որով նավթ ներկրում են Ռուսաստանից: Ադրբեջանն էլ, թե նավթը չի կարող սոցիալական կամ միջակառավարական ծրագիր լինել, նույնիսկ եթե ներմուծողի եւ արտահանողի միջեւ բարեկամական հարբերություններ են: