Ադրբեջանը Ռուսաստանից արդեն 5 մլրդ դոլարի ռազմական արտադրանք է գնել

Ադրբեջանը Ռուսաստանից ռազմատեխնիկական նշանակության ավելի քան 5 մլրդ դոլարի արտադրանք է գնել:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք խոսել ենք ռազմատեխնիկական ոլորտում հետագա համագործակցության մասին: Այն արդեն մեծ ավանդույթներ ունի: Ռուսաստանում Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմատեխնիկական արտադրանքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը եւ սա աճման միտում ունի», -ասել է Ալիեւը:

Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը, իսկ Ռուսաստանը միջազգային շուկաներում ռազմական արտադրանքի մատակարար եւ կարեւորագույն համաշխարհային արտադրող է:

Source: Yerkir Media
Link: Ադրբեջանը Ռուսաստանից արդեն 5 մլրդ դոլարի ռազմական արտադրանք է գնել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image