ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «1000 դրամի» նախագիծը

Աժ-ն 95 կողմ,  7 դեմ  ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց«1000 դրամի» մասին օրենսդրական փաթեթում լրացուցիչ փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնությունը:

Այդ փոփոխությունները Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատգամավորներին ներկայացրել էր երեկ:

98 կողմ, 2 դեմ ձայնով էլ խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց նախագծի՝ ավելի վաղ ներկայացված փոփոխությունները:

Այսպիսով, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենսդրական փաթեթը կարելի է ասել ընդունված է: Մնաց 3-րդ ընթերցումը, որով բովանդակային որեւէ փոփոխություն նախագծում չի կատարվելու:

Ի դեպ, ըստ ԱԺ քվեարկության լուսատախտակի, նախագծին դեմ քվեարկած պատգամավորները 2-ն էին՝  ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը եւ «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը:


Source: Yerkir Media
Link: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «1000 դրամի» նախագիծը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image