Ալեքսանդր Արզումանյանը լքել է ՀՀՇ-ն

 

Հրաժարական՝ «Ծառուկյան» դաշինքի հավանական կազմից։

Ազգային ժողովի պատգմավոր Ալեքսանդր Արզումանյանը այսօր հաստատել է տեղեկությունը, որ լքել է ՀՀՇ կուսակցությունը, որն անցած շաբաթ վարչության նիստում որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով: Նա պնդել է, որ կուսակցությունից դուրս գալը կապված չէ կոնկրետ դաշինքին միանալու հետ: Սակայն շեշտել է, որ գաղափարական հենքի վրա չեն, որ ձեւավորվում են դաշինքները։

Ի դեպ, Ծառուկյան դաշինքում տեղ չի ունենալու նաեւ Ռազմակվար ազատական կուսակցությունը։ Հայտնի գործարարն ինքն է հրաժարվել նրանց ընդգրկել այդ միավորման կազմում, քանի որ լուրջ խմորումներ կան Ռամկավարների տարբեր թեւի, Հայաստանյան կառույցի եւ Սփյուռքի տարբեր շրջանակների միջեւ։

Չի բացառվում, որ Ծառուկյան դաշինքում տեղ ունենալու հնարավորությունից զրկվի նաեւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, նույն պատճառաբանությամբ։ Ամեն դեպքում, այս դաշինքի վերջնական կազմը հայտնի կլինի փետրվարի 10-ին, երբ կայանա ԲՀԿ համագումարը։

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image