«Ալ Քաիդա»-ի պարագլուխը հորդորել է Սիրիայում պատրաստվել երկարատեւ պատերազմի

April 24, 2017

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Այման ազ Զավահիրին հորդորել է կողմնակիցներին եւ խմբավորման բոլոր զինյալներին՝ Սիրիայում պատրաստվել երկարատեւ պատերազմի: Այդ մասին ապրիլի 24-ին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով «Աս Սահաբ»-ին, որն «Ալ Քաիդա»-ի քարոզչական մեդիառեսուրսն Է:

Ազ Զավահիրին հորդորել Է ծայրահեղականներին՝ մարտավարությունը փոխարինել պարտիզանական պատերազմով, նշվում Է հաղորդագրության մեջ: Նրա խոսքով՝ «միջազգային սատանայական դաշինքը» երբեք չի ընդունի իսլամական իշխանությունը Սիրիայում:

«Ալ Քաիդա»-ի պարագլուխը պարզաբանել Է, որ այդ պատերազմը բացառապես սիրիացիներինը չԷ, այլ ռազմարշավ բոլոր մուսուլմանների համար, որոնք ձգտում են հասնել «աստվածային կառավարման» հաստատմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Source: Yerkir Media
Link: «Ալ Քաիդա»-ի պարագլուխը հորդորել է Սիրիայում պատրաստվել երկարատեւ պատերազմի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image