Հայ ճարտարապետական մտքի գլուխգործոցներից մեկը՝ Ախթալայի վանական համալիրը ոչ միայն հայ, այլեւ համամարդկային ժառանգություն է: Խորհրդային շրջանում, ինչպես մյուս եկեղեցական համալիրները, Ախթալայի վանքն ունեցել է հուշարձանի կարգավիճակ, բայց այդ հանգամանքը չի խանգարել վանքն օգտագործել որպես պահեստ:
Ներկայումս վանքը գտնվում է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի տարածքում: Վանական համալիրը շնորհիվ հոգեւոր հովիվների տարեցտարի բարեզարդվում է ու հազարավոր ուխտավորների ընդունում իր կամարների ներքո: