tert.am— Գերմանիայի դատարանը տասն ամիս ազատազրկման է դատապարտել տղամարդուն, ով խաբել է աղբի վերամշակման սարքին և դրա շնորհիվ 44 հազար եվրո աշխատել: Այդ մասին հայտնում է The Local-ը:
Նշվում է, որ 37-ամյա վաճառողը իր խանութի նկուղում շշերի վերամշակման սարքում այնպիսի փոփոխություն է կատարել, որպեսզի այն ավելի շատ գումար տրամադրի շշերի համար:
Նշվում է, որ աղբի վերամշակման գերմանական համակարգը շատ հեշտ է աշխատում: Անհրաժեշտ է սարքի մեջ դնել թիթեղյա տարան, սեղմել կոճակը և ստանալ անդորրագիրը և մի քանի ցենտ:
Տղամարդը, սակայն, հատուկ սենսոր է տեղադրել շշի նմանվող փայտի վրա, որն էլ թիթեղյա շշի փոխարեն դրել սարքի մեջ։ Այդկերպ տղամարդը ստացել է ավելի քան 44 հազար եվրո՝ միևնույն շիշը սարքի մեջ մտցնելով ավելի քան 177 հազար անգամ:
Source: Yerkir Media
Link: Աղբի վերամշակման սարքին խաբած տղամարդը դատապարտվել է 10 ամիս ազատազրկման