ԱՄՆ դեսպան Բաերը կոչ է արել ԵԱՀԿ գրասենյակի հարցին հնարավորինս արագ լուծում տալ

January 13, 2017

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը իր գործունեության հետ կապված խնդիրներ ունի, եւ դրանք առնչվում են Ադրբեջանին: Այս մասին նախօրեին տեղեկացրել էր Մեդիամաքսը: Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն անուղղակիորեն հաստատել էր այդ տեղեկությունը: Խնդրի վերաբերյալ Մեդիամաքսը մեկնաբանություն է ստացել Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

«Միացյալ Նահանգները մեծապես աջակցում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանը եւ շարունակում է աշխատել գրասենյակի մանդատի վերաբերյալ համաձայնության կայացման հարցի շուրջ»,-փոխանցվել է գործակալությանը ԱՄՆ դեսպանատնից:

ԱՄՆ առաքելության հաղորդակցության հարցերով տնօրեն Ջոնաթան Լելին ասել է, որ խնդրի վերաբերյալ հունվարի 12-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Դենիել Բաերը: Նա ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի Արտգործնախարարին կոչ է արել հարցին հնարավորինս արագ լուծում տալ:

«Ավստրիայի նախագահության կարեւորագույն խնդիրներից մեկը առանձին երկրներում գործող բոլոր դաշտային առաքելությունների մանդատի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումն է»,-ասել է Բաերը:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image