ԱՄՆ-ը կոչ է արել պահպանել Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը

June 23, 2017

Միացյալ Նահանգները կոչ է արել Թուրքիայի կառավարությանը` պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը՝ հաշվի առնելով դրա պատմական եւ տարբեր կրոնների համար ունեցած կարեւորությունը:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նաուերթը ճեպազրույցի ժամանակ այսպես է ներկայացրել Նահանգների դիրքորոշումը՝ օրերս Սուրբ Սոֆիայի տաճարում թուրք պաշտոնյաների ներկայությամբ կատարված նամազի առնչությամբ:

Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարությունն էր քննադատել տաճարում՝ Ռամադան ամսվա «Ամենակարողության գիշեր» արարողության անցկացումը, որի ընթացքում Ղուրան է կարդացվել, նամազ արվել եւ դա հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:

Հունաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ տաճարը UNESCO-ի մշակութային ժառանգություններից մեկն է: Այն մզկիթի վերածելու փորձը վիրավորում է միջազգային հանրությանը, որը պետք է արձագանքի կատարվածին:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ը կոչ է արել պահպանել Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image