Այսօր Գրադարանավարի օրն է

Հոկտեմբերի 7-ին ՀՀ-ում նշվում է Գրադարանավարի օրը: Տոնն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2004թ.-ին:

Այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը գրադարանավարի օրվա առթիվ իրականացնում է «Կյանքը` գրքերով» խորագիրը կրող ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, նպաստել ընթերցանության խթանմանը և գրադարանում հանրության համար առավել հրապուրիչ միջավայրի ձևավորմանը: Ծրագրին միացած 130 գրադարաններում նախատեսված են թվով 298 միջոցառում` վերջին տարիներին հրատարակված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ մարզերի, համայնքների ստեղծագործող հեղինակների հետ և նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ: Այդ օրը գրադարաններում կանցկացվեն նաև մեծարման ցերեկույթներ` նվիրված վաստակաշատ գրադարանավարներին: Այս տարի ծրագրին միացել են նաև Արցախի Հանրապետության քաղաքային ինը գրադարաններ:

Հոկտեմբերի 7-ին կկայանա «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գրադարանային բաժնի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում նաև գրադարանային ոլորտի մի խումբ աշխատակիցներ ՀՀ մշակույթի նախարարության կողմից կպարգևատրվեն տարբեր պարգևներով:

Source: Yerkir Media
Link: Այսօր Գրադարանավարի օրն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image