Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք արտասահմանցի ֆուտբոլիստներ Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու պատճառով ռիսկի են դիմում զրկվել աշխատանքային իրավունքից:
BBC-ին գրում է, որ ԵՄ-ն կազմի մեջ չմտնող երկրների ներկայացուցիչները պարտավոր էին վերջին 2 տարում մասնակցած լինել իրենց ազգային հավաքականի 30 տոկոս խաղերին: Նոր կանոններով ՖԻՖԱ-ի վարկանիշում 11-20-րդ տեղերը զբաղեցնող ընտրանիների ներկայացուցիչներն Մեծ Բրիտանիայում աշխատելու իրավունք համար պետք է նույն ժամանակահատվածում հավաքականների 45 տոկոս հանդիպումներին մասնակցած լինեն:
Աշխատանքային իրավունքից զրկվելու վտանգի տակ են հայտնվել 122 ֆուտբոլիստներ: Նրանց թվում են Անտոնի Մարսիալը, Ն՛Գոլո Կանտեն եւ Յոան Կաբայը:
Source: Yerkir Media
Link: Անգլիայի Պրեմիեր լիգայի 122 ֆուտբոլիստ կզրկվի աշխատանքային իրավունքից