«Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մեզ համար միայն անդառնալի կորստի ցավը կրկին վերապրելու օր չէ»

June 29, 2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Սիրելի′ հայրենակիցներ,

այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում անհայտ կորած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անմահ հիշատակի առջեւ:

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մեզ համար միայն թանկ հիշողությունների ու անդառնալի կորստի ցավը կրկին վերապրելու օր չէ: Այն նաեւ Հայաստանի ու Հայկական բանակի հետագա հզորացման համար յուրաքանչյուրիս ունեցած պարտքի մասին հիշելու օր է:  Հավերժ փառք նրանց»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձում:

Source: Yerkir Media
Link: «Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մեզ համար միայն անդառնալի կորստի ցավը կրկին վերապրելու օր չէ»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image