Մեքսիկայի «Հասարակական անվտանգության եւ քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ» ոչ կառավարական կազմակերպության փորձագետները կազմել են 2017 թվականին աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը:
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքը, որտեղ սպանությունների տարեկան ցուցանիշը կազմել Է գրեթե 111 դեպք յուրաքանչյուր հարյուր հազար մարդու հաշվով: Երկրորդ տեղում է հայտնվել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:
Աշխարհի ամենավտանգավոր քաղաքների եռյակը եզրափակում Է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքը: Ընդամենը վարկանիշում կա 50 քաղաք, որոնց մեծ մասը գտնվում Է Լատինական Ամերիկայում: Ցուցակում հայտնվել են ամենաշատը Բրազիլիայի եւ Մեքսիկայի քաղաքները՝ համապատասխանաբար 17 եւ 12 քաղաք: