Աշոտյան. «Ավագանու ընտրություններն իրենց բովանդակությամբ քաղաքական չեն»
May 14, 2017
Երևանի ավագանու ընտրություններն անցել են հավուր պատշաճի և արձանագրված որոշակի միջադեպերն իրենց եզակի բնույթով ու բովանդակությամբ չեն կարող ստվերել ընտրությունների որակը և ընթացքը: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, ընտրությունները թեպետ իրենց ձևով քաղաքական են, այնուհանդերձ, դրանք իրենց բովանդակությամբ քաղաքական չեն:
Աշոտյանի դիտարկմամբ, Երևանն ընտրել է քաղաքի զարգացման ծրագիր, կոմունալ տնտեսության, ասֆալտապատման հնարավորությունների և այլ սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման բանաձևեր: