Արամ Ա-ն պատարագ կմատուցի հայաշատ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Սիրիայի հայաշատ Լաթաքիա քաղաք: Ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը, Արամ Ա-ն պատարագ կմատուցի Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Լաթաքիան Սիրիայի հինգերորդ ամենամեծ քաղաքն է, այն հայտնի է հայկական մեծ համայնքով:


Source: Yerkir Media
Link: Արամ Ա-ն պատարագ կմատուցի հայաշատ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image