Արա Բաբլոյան․ «Մաղթում եմ առողջություն, խաղաղություն ու բարօրություն»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն:

Մեզնից է կախված, թե ներկայում արժեքավոր ինչ կստեղծենք վաղվա սերունդների համար: Վստահ եմ, որ մեր երկրի ու միմյանց հանդեպ ունեցած սրտացավությունը, սերը եւ ջերմությունը մեզ կբավականացնեն` հասնելու համազգային, ընտանեկան ու անձնական նպատակներին:

Այդպես միասնաբար 2018 թվականին արժանապատվորեն պետք է նշենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, ինչպես նաեւ մայրաքաղաք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը եւ արցախյան շարժման 30-ամյակը։

Շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, մաղթում եմ առողջություն, խաղաղություն ու բարօրություն: Թող Նոր տարին երջանկություն ու հաջողություն բերի ձեր ընտանիքներին ու հարազատներին:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։

Source: Yerkir Media
Link: Արա Բաբլոյան․ «Մաղթում եմ առողջություն, խաղաղություն ու բարօրություն»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image